Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:51

Վերջին 2-3 ամիսներն աշխատել ենք ԱՄՆ-ի,  ՀՀ-ի և Ադրբեջանի հետ. Վրաստանի ԱԳՆ-ն՝ հայ գերիների վերադարձի մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ակտիվ մասնակցություն է ունեցել Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիներին Հայաստանին վերադարձնելու գործընթացին: Այս մասին ասված է Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ։ 

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի ակտիվ միջնորդությամբ ադրբեջանական կողմն ազատ է արձակել հակամարտության ընթացքում ձերբակալված Հայաստանի 15 քաղաքացու: Վրաստանը ապագայում էլ պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել գործընկերներին և ակտիվորեն մասնակցել հումանիտար հարցերի լուծմանը», — ասված է հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ Վրաստանի վարչապետը ողջունում է հարեւան երկրների այս որոշումը, որը, ըստ նրա, պետք է տարածաշրջանում լարվածության նվազեցման և երկարաժամկետ հեռանկարում համագործակցության մթնոլորտի ստեղծման հիմքեր դնի:

Իր հերթին Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հաղորդել Է, որ  15 զինվորականների փոխանցման հարցի շուրջ Վրաստանը վերջին 2-3 ամիսներն աշխատել է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Զալկալիանին նաև հավելել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շուրջօրյա կապ է պահպանել ամերիկացի գործընկերների հետ ՝ արդյունքի հասնելու համար:

«Վարչապետն աշխատել է 24-ժամյա ռեժիմով և անձամբ մասնակցել է մեր  բանակցություններին:  Պատվիրակությունը, որը ղեկավարում էր ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը, մի քանի օր առաջ հյուրընկալվեց Թբիլիսիում։ Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը  տարածաշրջանայից այցի շրջանակում եղել է ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում: Հետո կրկին վերադարձել է Թբիլիսի և բանակցություններն արդեն այստեղ են շարունակվել»,-հավելել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստան էին վերադարձվել 15 հայ գերիներ։ Գերիներին վերադարձնելու դիմաց Հայաստանն ադրբեջանին է փոխանցել Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: Փոխանակումն անցկացվել է ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+