Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:13

Բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի հիշատակին նվիրված ցուցահանդես է բացվել Ստամբուլում

Բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի հիշատակին նվիրված ցուցահանդես է բացվել Ստամբուլում

Ստամբուլի Բեյօղլու թաղամասում հունիսի 3-ին Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանի հիշատակին նվիրված ցուցահանդես է բացվել։ Հանրությանն են ներկայացվել Զաքարյանի լուսանկարներն ու իրերը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Բեյօղլուի համայնքապետ Հայդար Ալի Յըլդըզը, Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Էյուփ Գյոզգեչը, Զաքարյանի հարազատները և այլք: 

Նշվում է, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 10-ը: 

Կարպիս Զաքարյանը մահացել է 2020 թվականի հունվարի 25-ին ՝ 90 տարեկան հասակում ։

Իր երկարամյա բռնցքամարտի կարիերայի ընթացքում նա անցկացրել է 200 սիրողական եւ 51 պրոֆեսիոնալ մենամարտ ՝ կրելով ընդամենը երկու պարտություն:

1948 թվականին Կարպիս Զաքարյանը դարձավ Թուրքիայի չեմպիոն մինչև 48 կգ քաշային կարգում, իսկ 1951 թվականին դարձավ երկրի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը: 1960թ. — ից Զաքարյանն աշխատել է որպես պրոֆեսիոնալ մարզիչ։

Կարպիս Զաքարյանին հուղարկավորել են Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+