Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+10°
  • Կապան+7°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:09

Կոռուպցիան նվազեցվելու է․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Տաթեւիկ Բարսեղյանի թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրական տվյալները եւ մասնագիտական հմտությունները ներկայացրեց ԱԺ պատգամավոր, մրցութային խորհրդի անդամ Հերիքնազ Տիգրանյանը: 

Առաջադրված թեկնածու  Բարսեղյանը վստահեցրեց, որ հակակոռուպցիոն ոլորտում իր գիտելիքները, փորձը եւ կապերը կներդնի առկա խնդիրների հաղթահարման համար: Նա նշեց, որ հանձնաժողովը գործունեության ընթացքում լայնածավալ աշխատանք է կատարել՝ իրականացնելով ՀՀ օրենքներով սահմանված գործառույթներ: Բարսեղյանը, ներկայացնելով տվյալներ, նշեց, որ «Թրանսփարենսի Ինտերնեշնլ» կազմակերպության կոռուպցիայի ընկալման համաթվի 2020 թ. ցուցանիշներով Հայաստանն ունի 47 միավոր, որը երբեւէ գրանցված ամենալավ արդյունքն է: Սա հնարավոր է եղել արձանագրել աղետալի պատերազմի ու համավարակի պայմաններում: Թեկնածուն համոզված է, որ մեր երկիրը կոռուպցիան նվազեցնելու եւ կանխարգելելու հարցում ունակ է շատ ավելի շոշափելի արդյունքներ գրանցելու:

«Ընտրվելու պարագայում ջանք չեմ խնայելու այդ նպատակին հասնելու համար: Գործելու եմ անաչառ, անկողմնակալ, պատասխանատու, քաղաքական չեզոքության, թափանցիկության եւ հաշվետվողականության չափանիշներին համապատասխան»,-ասաց Տաթեւիկ Բարսեղյանը:

Նա կարեորեց համագործակցությունը հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների եւ առանձին փորձագետների հետ: Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու հարցում թեկնածուն արժեւորեց հակակոռուպցիոն կրթությունը, պաշտոնատար անձանց, հանրային ծառայողների եւ հասարակության իրազեկումը: Առաջնահերթությունների շարքում ընդգծվեց հանրային ծառայողների վարքագծի կանոնների մշակումն ու ընդունումը, գործնական կիրառության եւ վերահսկողության մեխանիզմների ներդնումը: 
 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+