Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−2°
  • Կապան+1°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 07:59

Հայկ Սարգսյանը՝ հերթական սկանդալի կիզակետում

Երեկ՝ հունսի 3-ին  լուր տարածվեց այն մասին, որ ԱԺ «Իմ քայլը»-ը  խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խլել է «Հրապարակ»-ի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու փախել։ 

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Հայկ Սարգսյանը պատմեց դեպքի մանրամասները։ Նա ասաց, որ երեկոյան ընկերների հետ ոչ աշխատանքային ժամին նկատել է, որ իրեն մի կին է նկարում։ Ապա կինը մոտեցել է իրեն և ներկայացել որպես լրագրող և շարունակելով նկարահանել՝ հարցեր է տվել։

Սարգսյանը խնդրել է չնկարել իրեն, քանի որ, ըստ պատգամավորի  ինքն իրավունք ունի աշխատանքային ժամին ընկերների հետ հանգստանալ, սակայն տեսնելով, որ լրագրողը շարունակում է գործողությունը, խլել է հեռախոսն ու ջնջել տեսանյութը, ապա գործընկերներից մեկի միջոցով վերադարձրել։ Գործընկերը նաև փոխանցել է լրագրողին, որ իր մասնագիտությանը հարիր պահվածք դրսևորի։

Հիշեցնենք, որ Hraparak.am-ը ավելի վաղ գրել էր, որ լրագրող Անուշը տեսել է, որ ՔՊ-ականներն ու Հայկ Սարգսյանը հավաքված են Մաշտոցի պողոտայի իրենց շտաբի մոտ՝ «Կազիրյոկի» մոտերքում, մոտեցել և փորձել է հարց տալ, թե ինչպե՞ս է մեկնաբանում, որ Ռուստամ Մուրադովը Մոսկվայի բանակցություններից ձեռնունայն է վերադարձել։

Հայկ Սարգսյանը ուժով խլել է հեռախոսը, փորձել է ջնջել տեսագրությունը, սակայն քանի որ հեռախոսի վրա կոդ է դրված եղել, չի կարողացել։ Ապա հեռախոսը ձեռքին նստել է մեքենան և հեռացել՝ ասելով, որ չի տալու։

Դաշտենցը տեղում հավաքված ՔՊ-ականներին ասել է, որ դիմելու է ոստիկանություն, ինչին ի պատասխան ՔՊ-ականները ծաղրելով ասել են․ «Ո՞վ է տեսել, որ նման բան է եղել, որ մի հատ էլ կարողանա ապացուցել»։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+