Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:42

Այսօրվա իշխանությունները «նվեր» են Թուրքիայի և Ադրբեջանի համար․ Շարմազանով

Այսօրվա իշխանությունները «նվեր» են Թուրքիայի և Ադրբեջանի համար․ Շարմազանով

Սյունիքում ստեղծված իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին Armenia Today-ը զրուցել է ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովի հետ։

-Պարո՛ն Շարմազանով, այսօր ևս Սյունիքում ստեղծված իրավիճակի հետ կապված բանակցությունները շարունակվելու են։ Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքում ստեղծված իրավիճակը։

-Երկրում ստեղծվել է անկումային իրավիճակ, և այս վիճակը բնորոշ է այն երկրներին, որոնք չունեն իշխանություն։ Ցավոք սրտի, մենք չունենք իշխանություն, պետական կառույցներ, որոնք կպահպանեն մեր սրբության սրբոցը՝ ՀՀ պետական սահմանները։ Միայն այն փաստը, որ մեր իշխանությունները դիմում են ՀԱՊԿ-ին, տարօրինակ է, քանի որ դու գոնե օդ չես կրակում, ոչ մի քայլ չես ձեռնարկում և դիմում ես ՀԱՊԿ-ին։ Եթե մեր փոխարեն ՀԱՊԿ-ը, ՌԴ-ն, Ղազախստանը պետք է քայլեր կատարեն, ուրեմն, ինչո՞ւ ենք վարչապետ պահում, Կառավարություն, ԶՈւ։ Այն թիկնազորը, որ շրջում է վարչապետի հետ, ավելի օգուտ կտար, եթե պահպաներ ՀՀ-ի սահմանները։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է օգտվեն այս «նվերից»։ Այսօրվա իշխանությունները «նվեր» են Թուրքիայի և Ադրբեջանի համար, որովհետև ունեն ինքնիշխանության և իմունիտետի զրո աստիճան։

Խնդիրը մեր իշխանության մեջ է։ Մենք չունենք իշխանություն, որևէ մեկը, որը կարող է սպասարկել պետության շահը։ 5 օրում 7 անգամ Անվտանգության խորհրդի նիստ են անում, բացի զազրախոսելուց ի՞նչ եք լսում։

-Փաստորեն, ճիշտ չե՞ք համարում, որ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին։

-Ես ճիշտ եմ համարում, որ ՀՀ-ն նախ իր սահմանները պաշտպանի։ Օգնում են նրան, ով պաշտպանվում է։ Դու նույնիսկ օդ չես կրակել և դիմում ես ՀԱՊԿ-ի՞ն։

-Այդպես պատերազմ չէ՞ր հրահրվի։

-Ոչ, համամիտ չեմ, ինչու հիմա պատերազմ չի՞ հրահրվում, եթե Ադրբեջանն ուզի։ Կանգնենք, ասենք՝ պատերազմ կհրահրվի, թող թուրքերը քայլելով գան Երևա՞ն։ Պետության պարտականությունն է պահպանել երկրի անվտանգությունը։ Քանի այս իշխանությունը երկրի ղեկին է, մեր անվտանգությունը վտանգված է։

-Անդրադառնանք նաև ընտրություններին։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով է մասնակցելու։ Ի՞նչ եք կարծում՝ հասարակությունը կընտրի՞ մերժված կուսակցությանը։

— Մերժվածը հողատուն է։ 2018 թվականին 60 000 ձայն ենք հավաքել։ Մենք Շուշին պահել ենք։ 2016 թվականին պատերազմ է եղել, և մենք հաղթել ենք։ Մենք Փաշինյանին ժառանգություն ենք թողել երկու հայկական պետություն, այդ թվում՝ հայկական Շուշի, Հադրութ, 5000 հայ երիտասարդներ։ Ինքն իր հաջորդին թողնելու է 75 տոկոս կորցրած Արցախ, 5000 զոհ, 10 000-ից ավելի վիրավոր, Սոթքի միայն մի մասը, Շուռնուխի մի մասը։ Հիմա ո՞վ է մերժվածը։ Պատմություն մեջ Լևոն Տեր- Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մնալու են որպես Ադրբեջանին հաղթած և հող պահած նախագահներ։

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+