Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 07:07

ԼՀԿ-ն միացել է արտահերթ նիստ հրավիրելու ԲՀԿ նախաձեռնությանը, «Իմ քայլը» կմասնակցի՞

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ՝ հրատապ քննարկելու Սյունիքի և մյուս մարզերի սահմանամերձ տարածքներում տիրող իրավիճակը:

«Հիմա իրավական գործընթացներ են ընթանում՝ թղթաբանություն, որպեսզի այսօր անցկացվի ԱԺ արտահերթ ընտրություն։ Ամեն ինչ անելու ենք, որ այսօր նիստ կայանա»,- Armenia Today-ին հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

ԼՀԿ պատգմավոր Տարոն Սիմոնյանն էլ տեղեկացրեց, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս միացել է արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը։ 

Անդրադառնալով Սյունքիում ստեղծված իրավիճակին և ՀԱՊԿ-ին դիմելու գործընթացին՝ նա նշեց, որ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է կատարվել, դրան էլ նախորդել է Ադրբեջանի նախագահի կողմից ուժի կիրառման սպառնալիքը։

«Այն, ինչ տեղի է ունենում, ագրեսիա է՝ միջազգային հանցագործություն։ Տեղի ունեցածը տարածքային ամբողջականության սկզբունքի խախտում է, որը պետք է հակադարձվի թե՛ ներպետական, թե՛ միջազգային հանրության կողմից։ Անհրաժեշտ է  նաև, որպեսզի ՄԱԿ անվտանգության խորհուրդը ևս համապատասխան գրություն ուղարկվի»,- նկատեց պատգամավորը։

Փորձեցիք նաև «Իմ քայլը» խմբակցությունից ճշտել՝ մասնակցելո՞ւ են ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը։ «Իմ քայլից» պատգամավոր Վահագն Հովակիմյանը Armenia Today-ին ասաց, որ իրենց դիրքորոշումը պարզելու համար պետք է դիմել «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին։ 

Հիշեցնենք նաև, որ մայիսի 10-ին ԱԺ-ն լուծարվել  է, սակայն պատգամավորները շարունակում են իրենց գործունեությունը մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+