Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −2°
  • Երևան−2°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−4°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 07:52

«Դոն Պիպոյի» թիկնապահի սպանության գործով խուզարկություն Այգեշատի գյուղապետի տանը, հայտնաբերվել է թմրանյութ

Մայիսի 10-ին Հայաստանի քննչական կոմիտեում սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում դատարանը բավարարել է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ, 57-ամյա Ռոբերտ Հովսեփյանի տանը խուզարկության թույլտվություն տալու միջնորդությունը:

Այս մասին գրում է shamshyan.com-ն ու նշում, որ իրենց տեղեկություններով, խուզարկությունը կապված է քրեական հեղինակություն համարվող «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի թիկնապահի սպանության գործի հետ:

Ըստ աղբյուրի, Ռ. Հովսեփյանի տանը խուզարկությամբ որպես աշխատասենյակ օգտագործվող գրասենյակի դարակի մեջ հայտնաբերվել 1 փաթեթ «մարիխուաննա» տեսակի թմրանյութի նմանվող դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգված, իսկ խորդանոցի էլեկտրական վառարանի մեջ հայտնաբերվել է 0,97 գրամ կշռով մանրացված թմրանյութի նմանվող զանգված:

Տան բակի պատուհանագոգից հայտնաբերվել են բժշկական օգտագործված կաթոցիչ՝ ածխանման հետքերով, իսկ տան երկաթյա պարաի միջից հայտնաբերվել են կանեփանման սերմեր, տան կից տնամերձ հողամասից 16 հատ տարբեր չափերի կանեփանման մշակված բույսեր, որոնիցից մեկը դրված է եղել ծաղկամանի մեջ:

Կայքի տեղեկություններով՝ Ռ. Հովսեփյանը, որն Այգեշատի գյուղապետն է, հայտնաբերվածի վերաբերյալ հրաժարվել է որևէ հայտարարություն անել:

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+