Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −2°
  • Երևան−2°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−4°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 08:01

«Կապիտուլյանտ» բառի իմաստը հասկանալու համար պետք է մի քանի հարց ուսումնասիրել․ կոմունիստ

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մտադիր է մասնակցել հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Կոմունիստական կուսակցության երկրորդ քարտուղար Գեղամ Գալստյանը։ Նա հայտնեց, որ Կոմկուսն առանձին է մասնակցելու ընտրություններին, որևէ քաղաքական ուժի հետ դաշինք չի կազմելու։

Թեև Կոմկուսն ապագա խորհրդարանում հայտնվելու ցանկություն ունի, բայց համոզված է՝ գործող իշխանությունն է վերընտրվելու։

Ըստ նրա՝ ժողովուրդը պետք է ճիշտ ընտրություն անի, պետք է քաղաքական նոր ուժ ընտրի` նոր դեմքերով և նոր ասելիքով։

«Այդ 17 ընկերները, որոնք եկան և պայքարի տարբեր ձևերով փորձում էին իշխանության գալ, սխալ ձև են ընտրել։ Այդպես չի լինում։ Ժողովուրդն ընտրում է պետության այնպիսի ղեկավարների, որոնք անցել են ճանապարհ, կարող ուժ են։ Պատահական մարդը պետություն չի կարող ղեկավարել։ 30 տարի խաբկանքով են զբաղվել»,- տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը։ 

Կոմունիստական կուսակցության երկրորդ քարտուղարը նշեց, որ չի կիսում այն կարծիքները, որ իշխանությունը հասարակությանը սևերի և սպիտակների է  բաժանել։

«Այդ գունազարդումները հորինված առասպելներ են։ Ես չեմ հավատում, որ կարող է սև ու սպիտակ ասեն։ Աշխարհին նոր սերնդի պրիզմայով պետք է նայել»,- նկատեց նա։

Կոմունիստի համոզմամբ՝ չի կարելի երկրի ղեկավարներին «կապիտուլյանտ» անվանել։ Նկատում է՝ եթե ուզում ենք հասկանալ  «կապիտուլյանտ» բառի իմաստը, պետք է խորապես ուսումնասիրել, թե այս 30 տարիների ընթացքում ինչո՞ւ կանոնավոր բանակ չենք ունեցել,  ինչո՞ւ պարտվեցինք Արցախյան 44-օրյա պատերազմում։

Մանրամասները՝ տեսանյութում․   

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+