Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −2°
  • Երևան−2°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−4°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 07:57

ԱԻՆ-ը և «Հարավկովկասյան երկաթուղին» հուշագիր են ստորագրել. կողմերը կփոխանակվեն փորձով

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը մայիսի 7-ին ընդունել է «Հարավկովկասյան Երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ԱԻ նախարարությունը: 

Նախարարի պաշտոնակատարը, կարևորելով գերատեսչության և ՀԿԵ-ի միջև ձևավորված համագործակցությունը, հույս է հայտնել, որ այն ավելի կընդլայնվի և կունենա շարունակական բնույթ: Անդրանիկ Փիլոյանն անդրադարձել է COVID-19-ի պատճառով հետաձգված համատեղ ծրագրերին, որոնք սկսել են շարունակաբար կյանքի կոչվել:

Ալեքսեյ Մելնիկովը, նշելով, որ ամբողջ աշխարհում երկաթգիծը համարվում է բարձր վտանգավորության օբյեկտ, իր հերթին ևս կարևորել է կողմերի միջև փոխգործակցությունը: Նա տեղեկացրել է, որ ընկերությունում գործում է վերականգնողական ստորաբաժանում և առաջարկել արդյունավետության բարձրացման նպատակով վերապատրաստել իրենց մասնագետներին ԱԻՆ-ում, և ապագայում նրանց դիտարկել որպես գերատեսչության այսպես կոչված «արտահաստիքային» աշխատակիցներ: Անդրանիկ Փիլոյանը ողջունել է առաջարկը և պատրաստակամություն հայտնել աջակցել գործընթացին: Այդ համատեքստում նախարարը նշել է, որ պարբերաբար ուսումնավարժություններ են անցկացվում օդանավակայանի անձնակազմի հետ և ընդգծել, որ այդ աշխատանքներում հնարավոր է նաև ՀԿԵ-ի ներգրավումը:

Անդրանիկ Փիլոյանը կարևորել է նաև փրկարարական աշխատանքներում ընկերության տեխնիկայի ներգրավման հնարավորությունը: Մելնիկովը վստահեցրել է, որ այդ հարցում իրենք պատրաստակամ են: Հանդիպման վերջում կողմերը ստորագրել են «Երկաթուղային ենթակառուցվածքում վտանգավոր բեռներով վթարային իրավիճակները վերացնելիս ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության և «ՀԿԵ» ՓԲԸ-ի փոխգործակցության մասին» հուշագիր:

Փաստաթղթի համաձայն՝ կողմերը պարտավորվում են անցկացնել համատեղ խորհրդատվություններ կամ մասնակցել կողմերի մարմինների, կառույցների աշխատանքներին, ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր, իրականացնել տեղեկատվության, կուտակած փորձի փոխանակում և այլն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+