Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:00

«Արցախյան պատերազմ 2020 տարեգրություն» խորագրով լուսանկարների մրցույթ

2020թ-ը պատմության մեջ կամրագրվի որպես համաշխարհային տարաբնույթ փորձությունների տարեգրություն։ Իսկ մեզ՝ հայերիս համար, նաև պատերազմական ու անդառնալի կորուստների մի պատմական էջ:

2020թ-ի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և մի շարք այլ պետությունների աջակցությամբ, սիրիացի վարձկանների ներգրավմամբ, խաղաղ բնակչության հանդեպ աննախադեպ ոտնձգություններով, անթույլատրելի զինատեսակների կիրառմամբ և միջազգային ու համամարդկային նորմերի բազմապիսի խախտումներով՝ Ադրբեջանի կողմից հայկական երկու պետությունների դեմ սանձազերծված պատերազմն ու դրա ցավալի հանգուցալուծումը հիրավի խոր հետք կթողնեն մեր հոգեկերտվածքի վրա։

Ի դեպ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է լուսանկարների մրցույթ՝ «Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» խորագրով:

Եկե՛ք լուսանկարների միջոցով ցուցադրենք աշխարհին 21-րդ դարում՝ առաջադեմ հասարակության աչքի առաջ մեր ազգի հանդեպ իրականացված այդ աննախադեպ ոտնձգության, մեր բանակի ու աշխարհազորի ցուցաբերած հերոսությունների և միասնական համահայկական թիկունքի պատմագրությունը:

«Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» մրցույթի շրջանակում ընդունվում են թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական լուսանկարիչների աշխատանքներ, հետևյալ թեմատիկ ուղղություններով՝

— Վայրագություններ մարդկության դեմ,

— Հերոսապատումներ,

— Միասնական թիկունք։

Մրցույթի գնահատման գործընթացում կներգրավվեն տարբեր մասնագետներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Մրցույթի շրջանակում հաղթող են ճանաչվելու յուրաքանչյուր թեմային առնչվող լավագույն ու տպավորիչ բովանդակությամբ լուսանկարները (անկախ որակից)։

Մրցանակային ֆոնդը 1 500 000 ՀՀ դրամ է, որը կբաշխվի 3 թեմատիկ ուղղություններում հաղթող ճանաչված լուսանկարների հեղինակների միջև։

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը երեք լուսանկար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+