Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական նամակ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին՝ Բաղդադում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նաև զոհվածների հարազատներին, մաղթել նրանց տոկունություն և համբերություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







