Տրվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Հայաստանը Վրաստանին միացնող նոր կամրջի շինարարության մեկնարկը: Այս մասին հայտնել է ՀՀ ՏԿԵՆ-ը։
Կառուցվելու է երկու առանձին կամուրջ՝ երկու ուղղություններով, իրարից 1մ հեռավորությամբ։
Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ։
Նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։
ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ներկայացնում է մանրամասները․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







