Սույն թվականի մարտի 10-19-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԲԸՏՄ աշխատակիցների կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակներում հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում անցկացվել են շրջայցեր, այս մասին գրել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Արդյունքում կազմվել են 9 վարչական իրավախախտման արձանագրություններ։ Առգրավվել է 9 միավոր որսորդական հրացան, հարուցվել են վարչական վարույթներ։
Կոնկրետ դեպքերով քննությունների արդյունքում իրավախախտների նկատմամբ կկիրառվեն վարչական տուգանքներ և կներկայացվեն բնությանը պատճառված վնասի հատուցման պահանջներ։
Որսագողության դեպքերը կապված են եղել տափաստանային արտույտների ապօրինի որսի հետ։ Վարույթներից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







