Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:51

Այս փուլում հնարավոր չենք համարում Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի գալը․ Մարուքյան

ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման որոշմանը հասել ենք դժվարությամբ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մենք բերել ենք լուծում, լուծումն արտահերթ ընտրություններն են: Հիմա փորձել այս լուծումն ապականել  տարատեսակ մեկնաբանություններո՞վ, սա շա՞տ ավելի վատ բան է, քան ընդհանրապես լուծում չլիներ: Կա լուծում, եկեք այս լուծման ուղղությամբ աշխատենք: Ասում են՝ կկեղծեն, եկեք պահենք՝ չկեղծեն»,- նկատեց նա։

Մարուքյանի կարծիքով՝ եթե ընտրակաշառք բաժանվի, իշխանությունները պետք է ամեն ինչ անեն նրանց ձերբակալելու, կալանավորելու, դատապարտելու համար: «Պետք է իշխանությունն ամեն ինչ անի, որ ադմինիստրատիվ ռեսուրս ինքը չկիրառի: Բազմաթիվ պարտավորություններ ունի իշխանությունը: Ընդդիմությունն էլ այդ ամբողք գործընթացը հսկելու, հասարակությանը տեղեկացնելու լիազորություններ ունի»,- ասաց նա:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքին՝ նա նշեց, որ այս փուլում հնարավոր չեն համարում Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի գալը։

ԼՀԿ նախագահը նաև հայտնեց, որ արտահերթ ընտրությունների օրը հայտարարելուց հետո գնալով կթուլանա քաղաքական լարվածությունը:

«Վաղ թե ուշ հիմնական դերակատար ուժերը կմասնակցեն ընտրություններին, այդ թվում՝ նրանք, ովքեր բացառում էին այս իշխանությունների օրոք կազմակերպված ընտրությունները: Տեսնում եք, որ նրանք հերթով ասում են, որ կմասնակցեն: Քաղաքականություն է»,- ասաց Մարուքյանը: Նրա խոսքով՝ ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հնարավորություն է ստեղծվել: «Ինչո՞ւ պետք է ընդդիմադիր ուժը չմասնակցի»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+