Արցախից ժամանած մի խումբ ուխտավորներ, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, այցելել են Ամարասի քրիստոնեական վանք։
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին թվագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվեց Լեռնային Ղարաբաղի կողմերի սահմանային գծի մոտակայքում:
Ռուս խաղաղապահները ապահովում են ուխտավորների խմբի անվտանգությունը, որոնք Ստեփանակերտ քաղաքից ուղեկցվում էին Ամարասի քրիստոնեական վանք և հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







