Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 12:54

Եթե շրջանառվող հուշագիրն առնչություն չունի ձեռք բերված պայմանավորվածության հետ՝ ինչո՞ւ չի հերքվում. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Ուղիղ երկու օր է համացանցում շրջանառվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ պայմանավորվածության մասին հուշագիրը, սակայն իշխանությունն այդպես էլ չի պարզաբանել՝

 
ա) Ինչ պայմանավորվածության մասին էր խոսում փոխվարչապետ Ավինյանը՝ փակագծերը չբացելու պատճառ նշելով դրա գաղտնիության գործոնը:
 
բ) Եթե շրջանառվող հուշագիրն առնչություն չունի ձեռք բերված պայմանավորվածության հետ, ապա ինչո՞ւ չի հերքվում։
 
գ) Եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառներով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության, փաստաթղթի մանրամասների մասին իշխանությունը խնդիր ունի խոսելու, ապա ինչո՞ւ է առհասարակ փաստը թաքցրել և դրան անդրադարձել միայն բանից հետո, երբ դրան հղում են կատարել ռուս սահմանապահները։
 

Այս ու նմանատիպ հարցադրումներին արձագանքելու փոխարեն իշխանության տարբեր տրամաչափի դեմքեր զբաղված են թեման «սվաղելով», հանրությանը մոլորեցնելով, ինչպես նաև՝ Ադրբեջանի ներկայությունը Սյունիքի ճանապարհներին լեգիտիմացնելով»:

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ նշել էր, որ Ադրբեջանի հետ ևս մեկ պայմանավորվածություն Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի մասով: Ավելի ուշ տարածվեց նոր փաստաթղթի  լուսապատճենները։ Այս առնչությամբ ավելի վաղ հայտարարություն էր տարածել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մատնանշելով ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված 6 կետանոց հուշագրի մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+