Փետրվարի 1-ից Վրաստանը պարզեցնելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի կանոնները: Այս մասին ekhokavkaza.com-ի հաղորդամամբ՝ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան:
Մասնավորապես, բոլոր օտարերկրացիներին, որոնք ավարտել են պատվաստման ամբողջական կուրսը քովիդի ցանկացած պատվաստանյութով, թույլատրվում է մուտք գործել երկիր:
Նրանք պետք է ներկայացնեն ՊՇՌ բացասական թեստի պատասխան, որը պետք է արված լինի վերջին 72 ժամվա ընթացքում: Վրաստանում գտնվելու երրորդ օրը նրանք ստիպված կլինեն վերստուգում անցնել:
Փոխվում են նաև Վրաստանի քաղաքացիների համար երկիր մուտք գործելու կանոնները: ՊՇՌ թեստի բացակայության դեպքում նրանք ութ օր կմնան ինքնամեկուսացման մեջ: Եթե ՊՇՌ թեստը բացասական է, նրանք կկարողանան թեստ հանձնել երկրում գտնվելու երրորդ օրը և դուրս գալ ինքնամեկուսացումից:
Նշենք, որ փետրվարի 1-ից Վրաստանում վերացվելու են միջազգային կանոնավոր թռիչքների սահմանափակումները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







