Հունվարի 21-ին Արցախի ԱԻ պետական ծառայության որոնողական ջոկատները հայտնաբերել են չորս զոհի մարմին, որոնցից 3-ը քաղաքացիական անձ են, 1-ը՝ զինվորական։
Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց ԱԻ պետական ծառայության խոսնակ Հունան Թադևոսյանը։
Զոհերի մարմինները հայտնաբերվել են Դրախտիկ համայնքում (Մարինե Հայրապետյան), Ազոխում (Սերժիկ Ավագյան և Յուրիկ Առուշանյան):
Նրանց ճանաչել են անձնական իրերից, տարիքները հայտնի չեն, բայց բոլորն էլ տարեց են։
«Զինվորականի աճյունը հայտնաբերվել է Ջաբրայիլից։ Նախնական տվյալներով՝ նա կամավորական ջոկատներից է»,- ասաց Թադևոսյանը։
Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 1251 աճյուն։
Այսօր երեք ուղղություններով՝ Ֆիզուլի, Բերձորից հարավ՝ Իշխանաձոր ու Այգեհովիտ, Որոտանի շրջանի Դավթոմաս տեղամաս, չորս ջոկատներ են գնացել որոնողափրկարարական աշխատանքների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







