ԱՄՆ նորանշանակ նախագահ Ջո Բայդենը մի շարք հրամանագրեր է ստորագրել: Այս մասին հայտնել է РИА Новости-ին։
Մասնավորապես, Ջո Բայդենը ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ ԱՄՆ-ն կրկին վերադառնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպություն։ Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԱՀԿ-ից դուրս գալու որոշում էր կայացրել։
Ստորագրել է նաև հրամանգիր, ըստ որի՝ ԱՄՆ-ն կրկին վերադառնում է «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզյան համաձայնագրին։ Նա ստորագրել է Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության դադարեցման, ինչպես նաև մահմեդական մի շարք երկրներից Թրամփի կողմից մուտքի սահմանափակումների վերացման մասին։
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը քիչ առաջ ստանձնեց երկրի ղեկավարի պարտականությունները: Վերջինս երդվեց Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ջոն Ռոբերթսի ներկայությամբ:
Տեղի է ունեցել նաև ԱՄՆ առաջին կին փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալությունը: Նրա երդումն ընդունել է Գերագույն դատարանի դատավոր Սոնյա Սոթոմեյորը: Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի առաջնահերթությունները, որոնք ներառում են կորոնավիրուսի, կլիմայի, ռասայական անհավասարության դեմ պայքարը, տնտեսության վերականգնումը, ներգաղթը, ինչպես նաև ԱՄՆ դիրքերի վերականգնումը միջազգային ասպարեզում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







