Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:50

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանը Բաքվին խորհուրդ է տալիս զգուշանալ Անկարայից

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայնը խորհուրդ է տալիս Բաքվին զգուշանալ Անկարայից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի քննադատությունից հետո:

Այս մասին հայտնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին Փաքայնը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Բանաստեղծությունն ընթերցելով՝ Էրդողանը ցույց տվեց պատմության, աշխարհագրության, և իրավիճակիվերաբերյալ իր անտեղյակությունը: Նա բարձրացրեց ադրբեջանական շրջանները Իրանից բաժանելու սուր հարցը, ինչպես նաև կասկածի տակ դրեց Ադրբեջանի Հանրապետության անկախությունը: Իր ընկերությամբ Անկարան Բաքվին արջի ծառայություն է մատուցում։ Բաքուն պետք է զգուշանա Անկարայից»,- գրել է նախկին դեսպանը:

Նշենք, որ ավելի վաղ Իրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսը կանչվել էր Իրանի արտաքին գործերի նախարարություն` Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արտասանած բանաստեղծության մի հատվածի առնչությամբ: Բանաստեղծությունը վերաբերում էր Արաքս գետին, որի մի մասը անցնում է իրանա-ադրբեջանական սահմանով և որը, ինչպես մեջբերեց Էրդողանը, «առանձնացվել է», ինչը կարող էր Թեհրանի դժգոհության պատճառ դառնալ:

Թեհրանը Էրդողանի խոսքերը համարել էր «անընդունելի» և բացատրական զրույց ունեցել Թուրքիայի դեսպանի հետ` ասելով, որ« տարածքային պահանջների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի ժամանակները վաղուց անցել են », և Իրանը չի հապաղի ազգային անվտանգությանը վերաբերող հարցերում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+