Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+8°
  • Կապան+6°
  • Սևան+3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 12:42

Չեմ կարծում՝ Սերժ Սարգսյանին կաշառք են առաջարկել․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի կարծում, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին կաշառք են առաջարկել Լեռնային Ղարաբաղի շրջաններն Ադրեջանին հանձնելու դիմաց։

Նա Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Սերժ Սարգսյան- Ալեքսանդր Լուկաշենկո ձայնագրությունը բազամաթիվ հարցեր է առաջ քաշում։

Էդմոն Մարուքյանն ասաց, որ նման հարցերի պատասխանները ստանալու համար ԼՀԿ-ն  նոր նախաձեռնությամբ է հանդես գալու։ Առաջարկելու են խորհրդարանից դուրս պարիտետային հանձնաժողով ստեղծել։

«Կարծում եմ՝ այս հարցը պարիտետային հանձնաժողովի համար քննության լավ առարկա է։ Այնտեղ պետք է կանչվեն և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Նիկոլ Փաշիանյանը։ Նրանք պետք է պատմեն՝ ինչ է առաջարկել Ալիևը, որի մասին մենք չգիտենք։ Կարևոր հարցեր կան․ այդ գումարն առաջարկել է Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ ՀՀ-ին, ի՞նչ պայմաններով է առաջարկվել։ Կարող է ասել են՝ քեզ կաշառ տանք, զորքերդ հանիր։ Այլ հարցեր ևս կան։ Մի քիչ սպասեք, սրա հետ կապված էլի նյութեր են լինելու, սերիաներ են լինելու»,- նկատեց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ Արցախյան պատերազմը և Եռակողմ հայտարարությունը պետք է քննության ենթարկվեն։

Հիշեցնենք, որ  երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկը տարածեց Ալեքսանդր Լուկաշենկոյի և Սերժ Սարգսյանի միջև տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը, որում Լուկաշենկոն Սարգսյանին առաջարկում էր 5 մլրդ դոլարի դիմաց հանձնել Արցախն ադրբեջանցիներին, իսկ Սարգսյանը մերժում էր։ Այս ձայնագրությունը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում։

Ձայնագրությանն անդրադարձել է նաև  ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը՝ հայնելով, որ  Սերժ Սարգսյանը ձայնագրության հրապարակումն ընդունում է որպես փաստ և զերծ է մնում մեկնաբանություններից` նկատի առնելով այն հանգամանքը, որ փակ ձևաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+