Թուրքիայի պատվիրակությունը ՄԱԿ-ում հերթական ժխտողական փաստաթուղթն է շրջանառել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որում մի հիմար թեզ կա, որ այն չի կարող ցեղասպանություն համարվել, քանի որ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխման եւ դա պատժելու մասին կոնվենցիան ընդունվել է շատ ավելի ուշ՝ 1948 թվականին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը:
«Ըստ այդ տրամաբանության ,դինոզավրերն էլ գոյություն ունենալ չէին կարող, քանի որ նրանց այդ “դինոզավր” անվանումն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել կենսաբան Ռիչարդ Օուենը 1842 թվականին իր Report on British Fossil Reptiles. Part II. Report of the British Association for the Advancement of Science աշխատության մեջ»,- ասվում է Սուրեն Մանուկյանի գրառման մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







