Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 07:40

ՄԱԿ-ում կարծում են, որ Ղարաբաղում ռազմական հանցագործություններ են եղել

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության ընթացքում բնակելի շրջաններում տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ՝ զգուշացնելով, որ նման գործողությունները կարող են ռազմական հանցագործություններ լինել: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Գերագույն հանձնակատարն «անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում եւ նրա շուրջ բնակեցված շրջաններում հարձակումների կապակցությամբ, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին, եւ նախազգուշացրել է, որ դրանք կարող են ռազմական հանցագործություններ լինել»,-նշել են մամուլի ծառայությունից:

Բաչելետը հիշեցրել է հակամարտող կողմերին ուղղված բազմաթիվ կոչերի մասին՝ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի խուսափեն կամ առնվազն նվազեցնեն քաղաքացիական բնակչության շրջանում կյանքի կորուստները եւ չվնասեն  քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ դպրոցներն եւ հիվանդանոցները»:

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի խոսքով՝ միջազգային իրավունքն «արգելում է հարձակումները, որոնք իրականացվում են անհամաչափ կամ առանց համաչափության սկզբունքի պահպանման»: Նա ընդգծել է, որ նման գործողությունները «կարող են ռազմական հանցագործություններ լինել, եւ հակամարտության կողմերը պարտավոր են արդյունավետ, արագ, մանրակրկիտ եւ անկողմնակալ կերպով հետաքննել նման խախտումները եւ օրենքով հետապնդել նրանց, ովքեր, ինչպես հաղորդվում է, դրանք կատարել են»: Նման հարձակումները «պետք է դադարեցվեն, իսկ դրանց իրականողները պետք է պատասխանատվության ենթարկվեն», — նշել է Բաչելետը։

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանի ԶՈՒ-երը Արցախի ՊԲ-ի և խաղաղ բնակչության դեմ ֆոսֆորային հիմքով զինատեսակներ են օգտագործում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+