Ամերիկայի ու Գերմանիայի իշխանություններին կոչ եմ անում օգնել Հայաստանին՝ խաղաղություն հաստատել: Այս մասին ինստագրամյան իր բլոգում գրել է ամերիկահայ գործարար, միլիոնատեր, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը՝ կից տեսաուղերձ ներկայացնելով:
«Այն, ինչ կատարվում է հիմա Արցախում, ողբերգություն է: Առանց իրական զինադադարի տառապանքները կշարունակվեն:
Ես կոչ եմ անում Միացյալ Նահանգների կառավարությանը՝ սանձել Ադրբեջանի և Թուրքիայի բռնապետերին՝ հայերի նկատմամբ ագրեսիայի դրսևորման համար, պատժամիջոցներ սահմանել և անհապաղ հրադադար հաստատել:
Արդեն շաբաթներ են անցել՝ և բացարձակապես ոչ մի բառ ԱՄՆ-ից… այն երկրից, որն ընդունեց ցեղասպանություն վերապրած իմ հայ նախնիներին:
Ես դիմում եմ նաև կանցլեր Անգելա Մերկելին, քանի որ ես նաև Գերմանիայի քաղաքացի եմ. հենց հիմա աշխարհին պետք է մի ղեկավարություն, որը պատրաստ է դեմ ելնել էթնիկական զտմանը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







