Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:40

Վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կբացառի բոլոր թյուրըմբռնումները. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կբացառի բոլոր թյուրըմբռնումները: Այս մասին, «Սպուտնիկ Գրուզիա»-ի հաղորդմամբ, ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի գլխավոր դատախազությունը սկսել է հետաքննել վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման կառավարական հանձնաժողովի գործունեության օրինականությունը, քանի որ կան ապացույցներ, որ որոշ տարածքներ ապօրինի են համաձայնեցվել` ի վնաս Վրաստանի տարածքային շահերի: Գործով ձերբակալվել են հանձնաժողովի երկու անդամներ՝ Վրաստանի ԱԳՆ աշխատակից Իվերի Մելաշվիլին եւ ՆԳՆ աշխատակից Նատալյա Իլյիչեւան: Քննության տվյալներով՝ նրանք չեն օգտագործել անհրաժեշտ քարտեզը բանակցությունների համար, ինչի պատճառով Վրաստանը կորցրել է տարածքների մի մասը:

«Այն ժամանակ, ինչպես եւ հիմա, ես հավատում էի եւ հավատում եմ, որ բարիդրացիական եւ բարեկամական հարաբերությունները պահանջում են սահմանի սահմանազատում եւ գործն ավարտին հասցնել, ինչը բացառում է հետագա թյուրըմբռնումները»,-ասել է Զուրաբիշվիլին:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ վերջին հանդիպման ժամանակ կոնսենսուս է ձեռքբերվել այն մասին, որ տվյալ որոշումը պետք է ընդունել երկու նախագահների մակարդակով:

«Տեղեկություն չունեմ այն մասին, թե արդյո՞ք այդ հարցը նախագահները քննարկել են նախարարի պաշտոնում իմ հեռանալուց հետո: Ինչպես նաեւ ինձ հայտնի չէ, թե երբ եւ ինչ պայմաններում է տեղի ունեցել տվյալ հարցի վերադարձը հանձնաժողովի քննարկմանը»,-հավելել է Զուրաբիշվիլին:

Վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատումը բավականին ցավոտ հարց է Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում, ընդ որում, կողմերը խուսափում են կոշտ հայտարարություններից:

Վրաստանը եւ Ադրբեջանն ընդհանուր պետական սահման ունեն` մոտ 440 կիլոմետր երկարությամբ, որի մեկ երրորդը դեռ սահմանազատված չէ: Պետական սահմանի սահմանազատման եւ գծանշման վրաց-ադրբեջանական երկկողմ միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 1996 թվականին:

Սեպտեմբերի վերջին Ադրբեջանի արտգործնախարարի՝ Թբիլիսի այցի ժամանակ Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալքալիանին իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո ասել էր, որ Դավիթ-Գարեջի համալիրի վերաբերյալ նոր քարտեզագրական նյութեր են ձեռք են բերվել, ուստի 2006-2007 թվականների վրաց-ադրբեջանական համաձայնագիրը կարող է վերանայվել:

Իր գործունեության առաջին 15 տարվա ընթացքում իրականացվել է սահմանի հստակեցման աշխատանքների գրեթե 70 տոկոսը, սակայն 2007 թվականից սկսած սահմանազատման գործընթացում խոչընդոտներ են առաջացել: Դավիթ-Գարեջի համալիրի եւ Էրիսիմեդի գյուղի տարածքները շարունակում են վիճելի մնալ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+