Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:31

Աղիքային վարակի պատճառ դարձած ջրի մատակարարումը դադարեցվել է

Տաշիր խոշորացված համայնքի Կաթնառատ բնակավայրում  73 մարդու աղիքային վարակի պատճառ դարձած  ջրի մատակարարումը դադարեցվել է։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց  Տաշիրի քաղաքապետարանի Քաղաքաշինության բաժնի պետ Սլավիկ Անախասյանը։

Տեղական իշխանության ներկայացուցիչի խոսքով՝ Կաթնառատում խմելու համար տեխնիկական ջուր են օգտագործում։ Ջուրն այստեղ հավաքվում է  3 աղբյուրներից։

«Մի ակունքը գետի ջուրն է հավաքվում, մյուսը՝ Կաթնաղբյուր տեղամասից է գալիս, որը բնական աղբյուրի ջուր է։  Շնողի լեռնային գոտու աղբյուրների ջուրն է հասնում Կաթնաղբյուր։ Խառը ջուր է»,- բացատրեց  նա։

Մասնագետները երեկվանից աշխատում են համայնքում՝ պարզելու, թե ինչի հետևանքով  է բնակիչների մոտ աղիքային  վարակիչ հիվանդության դեպքեր գրանցվել։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ մանրէաբանական հետազոտության նպատակով վերցվել են նմուշներ` ինչպես  գյուղացիներից, այնպես էլ մակերեսային աղբյուրի ջրից:

6  բնակչից  վերցված նմուշների մանրէաբանական լաբորատոր հետազոտության արդյունքներով` 5-ի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ: Մյուս  հետազոտություններն ընթացքի մեջ են:

Քաղաքապետարանի ներկայացուցիչն ասում է, որ տարիներ շարունակ կաթնառատցիներն այդ ջուրն են օգտագործել,  բայց նման դեպքեր չեն գրանցվել։ Հիմա բնակիչների համար մաքուր ջուր են գնել և տրամադրում են նրանց։

Խոշորացվման ծրագրով Կաթնառատը վերջին տարիներին է Տաշիրին միավորվել։  Պաշտոնյան վստահեցնում է, որ այս համայնքի խմելու ջրի հարցը չեն հասցրել լուծել, առաջիկայում խոստանում են կաթնառատցիներին մաքուր ջրով ապահովվել։

Հիշեցնենք, որ   «Սուր աղիքային ինֆեկցիա» թունավորմամբ Ստեփանավանի հիվանդանոց էին  տեղափոխվել  Կաթնառատի 33 բնակիչներ։

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ շարունակվում են հայտնաբերվել աղիքային հիվանդության նոր դեպքեր: Իրականացված համաճարակաբանական հետազոտության և բակային համայցի ընթացքում հայտնաբերվել է ևս 28 նոր դեպք:

Ընդհանուր դեպքերի թիվը 73 է, որից 64-ը հոսպիտալացված են, մնացած 9-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ մարզային աշխատանքային այցի ընթացքում  մասնագետները ծանոթացել են  խնդրահարույց ջրամատակարարմանն առնչվող հարցերին․ հարուցվել է վարչական վարույթ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+