Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:14

Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով 7 վիրավոր կա, մի քանիսը ծանր վիճակում են․ Արցախի ՄԻՊ

Այսօր Ստեփանակերտն առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել, նախքան այդ էլ Ստեփանակերտը  հարվածներ ստացել է, բայց դրանք այս տրամաչափի զենքերից չէին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Անզեն աչքով էլ հասկանալի է, որ նախնական տվյալով 4 հրթիռ է արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են քաղաքացիական օբյեկտներ և  քացաքացիական բնակչություն։ Նախ՝ Ստեփանակերտում գտնվող Արտակարգ իրավիճակերի պետական ծառայության շենքն է լրջորեն վնասվել ու ակնհայտ է, որ դա դիտավորյալ և թիրախավորված կերպով է եղել՝ հաշվի առնելով հրթիռի դիպուկայնության աստիճանը։ Շատ կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանը նպատակային կերպով թիրախավորել է մարդասիրական գործառույթ իրականացնող կառույց, ինչի հետևանքով նախնական տվյալով կա 7 վիրավոր ՝ քաղաքացիական բնակչության և ծառայության աշխատակիցների շրջանակում, վիրավորներից մի քանիսը բավականին ծանր վիճակում են գտնվում»,- հայտնեց Արցախի ՄԻՊ-ը։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը հարված հասցնելն, ըստ Բեգլարյանի՝ պատերազմական հանցագործություն է։ ՄԻՊ-ը կարևորում է, որ միջազգային հանրությունը պատշաճ արձագանքի և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ։

«Պրակտիկան ցույց է տալիս, որ երբ որևէ էսկալացիայի ժամանակ Ադրբեջանը համապատասխան արձագանք չի ստանում, ու նաև դա ռեալ պատժամիջոցների վտանգ չի հարուցում, ապա Ադրբեջանն իրեն ավելի ազատ և անկաշկանդ է զգում։ Այդ տրամաբանության մեջ պետք է տեսնենք այսօրվա դեպքերը, և,  հետևաբար, միջազգային հանրությունը լուրջ անելիք ունի՝ իր պարտականությունները կատարելու  հարցում, այլապես Արցախում տեղի ունեցող և հնարավոր տեղի ունենալիք  հումանիտար վտանգները, աղետը միանշանակ նաև միջազգային հանրության պատասխանատվության տակ են լինելու։ Հետևաբար, գոնե այս դեպքը չպետք է լուռ անցնի» ,- նկատեց Արցախի ՄԻՊ-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+