Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 23:54

Վաղ թե ուշ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները կվերսկսվեն․ Մարուքյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները տեղեկատվության հավաստի աղբյուր չեն, որի հիման վրա պետք է ինչ-որ հետևություններ անել։

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի վարչապետը խոստացել է «լուծել ընդդիմախոսների հարցերը» և կառուցողական դիրքորոշում ցուցաբերել Արցախյան բանակցություններում։

Նրա խոսքով, Հայաստանում ղարաբաղյան կարգավորման հարցը եղել և մնում է քաղաքական քննարկումների և քաղաքական շահարկումների առարկա: Սակայն Հայաստանում չի եղել և չկա իշխանություն, որը պատրաստ կլինի համաձայնություն տալ ազգային շահերին հակասող որոշմանը, վստահ է պատգամավորը։

Մարուքյանի կարծիքով՝ նման որոշմանը համաձայնություն տված ցանկացած իշխանություն հաշված րոպեների ընթացքում կհեռացվի պետության ղեկավարի պաշտոնից։

Մարուքյանը նշել է, որ այս պահին կողմերը հեռու են հակամարտության լուծումից։ Նա վստահ է, որ միջազգային հանրության ճնշման տակ վաղ թե ուշ հակամարտության կարգավորման բանակցությունները կվերսկսվեն։

«Բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, ուստի վստահ եմ, որ բանակցությունները կվերսկսվեն։ Այլ հարց է, որ հուլիսյան իրադարձությունների լույսի ներքո այդ բանակցություններում անհրաժեշտ է անել այն, ինչ պետք է արվեր դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո», — հայտարարել է նա։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ տեղեկություններ ունի, որ ղարաբաղյան հակամարտության շփման գոտում Հայաստանի զինված ուժերի կենտրոնացում է տեղի ունենում և դա համարել է Երևանի կողմից պատերազմի նախապատրաստություն: Նա բացասաբար է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը և կարծիք հայտնել, որ դրանք իրականում դադարել են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+