Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:18

Բեյրութում հույս ունեն գտնել փրկվածին պայթյունից մեկ ամիս անց

Բեյրութում փրկարարները որոնողական աշխատանքներ են տանում Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո ավերված շենքի ավերակներում` հույս ունենալով փրկված գտնել: Որոշ տեղեկությունների համաձայն` արտակարգ իրավիճակների աշխատակիցները փլատակների տակ սրտի բաբախյուն են արձանագրել. փոխանցում է BBC-ն:

Բեյրութի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին, երբ վերանորոգման ընթացքում 2.750 տոննա ամոնիումի նիտրատ էր պայթել: 190 մարդ զոհվել է, շուրջ 300 հազարը` մնացել անօթևան:

Չիլիից փրկարարների խումբը չորեքշաբթի գիշերն անցնում էր Բեյրութի պատմական Մար Միքայել թաղամասում գտնվող ավերված շենքի կողքով, և նրանց հատուկ վարժեցրած շունը ցույց էր տվել, որ կենդանի մարդ կա ավերակների մեջ: Հաջորդ առավոտյան փրկարարները վերադարձել էին այդ տուն, և շունը կրկին ցույց էր տվել նույն տեղը ու կրկին նշան տվել, որ փլատակների տակ ողջ մնացած մարդ կա:
Դրանից հետո փրկարարներն հատուկ սկաներ էին կիրառել, որն ի վիճակի է հայտնաբերել մարդու սրտի բաբախյունը կամ շնչառությունը, այնուհետև սարքավորումներ էին հասցրել` ավերակները փորելու համար: «Շնչառության և զարկերակի նշանները, ինչպես նաև ջերմաստիճանի սենսորներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ կյանքի առկայության հավանականություն կա»,- փրկարարներից Էդի Բիտարային է մեջբերում Reuters-ը :

Երբ լրագրողներին հայտնել էին փրկարարների հայտնաբերման մասին, Բեյրութի բնակիչները դրոշներով սկսել էին հավաքվել շենքի մոտ:

Փրկարարները բաժանվել են յոթ հոգանոց խմբերի` փլատակները զգուշորեն ստուգելու համար: Աշխատանքների վայրում պարբերաբար լռություն են հայտարարում, որպեսզի լսվեն օգնության հնարավոր աղաղակները: Օպերացիային մասնակցում են Կարմիր խաչի աշխատակիցներ, զինվորականներ, հրշեջներ և կամավոր փրկարարներ: Առնվազն վեց ժամ կպահանջվի հնարավոր փրկվածին հասնելու համար. նշել են նրանք:

Չիլիացի փրկարարների խումբը Լիբանան էր ժամանել սեպտեմբերի 1-ին: Ըստ Լիբանանի աղբյուրների` նրանք շատ զգայուն սարքավորումներ ունեն, որոնք կարող են հայտնաբերել մարդու շնչառությունը 15 մետր խորության վրա:

Դեռ չի հաստատվել, որ ավերակների տակ իսկապես ողջ մնացած մարդ կա, բայց հավաքվածները հույսը չեն կորցնում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+