Բելառուսի ընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ընդգրկվի Եվրամիության պատժամիջոցների ցանկում՝ առաջին հերթին Գերմանիայի, ինչպես նաև Ֆրանսիայի և Իտալիայի դիրքորոշման պատճառով: Այս մասին ուրբաթ հայտնել է Die Welt թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները. փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բեռլինը, Փարիզը և Հռոմը հայտարարել են, որ «չնայած բոլոր հանգամանքներին, Լուկաշենկոյի հետ կապի ուղիները պետք է բաց պահվեն», քանի որ, նրանց կարծիքով, սև ցուցակում նրա ընդգրկումը կնշանակի Մինսկի հետ երկխոսության լիակատար դադարեցում: Բելառուսի նախագահի դեմ սահմանափակող միջոցների կիրառման օգտին հանդես են եկել Բալթյան երկրներն ու Լեհաստանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







