Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԱԾ չի կանչվել․ Թորոսյանին ԱԱԾ կանչելու որևէ հիմք չկա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:
Քյարամյանը նաև հերքեց իր նշանակումից հետո ԱԱԾ-ից կադրային արտահոսքի մասին լուրերը։
«Ես ասացի, որ չեմ պատասխանում հարցերին, քանի որ ԱԱԾ սպեցիֆիկան այնպիսին է, որ այն ինֆորմացիան, որը մենք կարողանում ենք տրամադրել թափանցիկ քաղաքականություն վարելու տրամաբանության սահմաններում, մեր մամուլի ծառայությունը համապատասխան մեխանիզմներով արդեն իսկ տրամադրում է»,- ասաց Քյարամյանը՝ չպատասխանելով այլ հարցերի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







