Երկու ռուս զինվորականներ սիրիական Իդլիբում պարեկության ժամանակ թեթև կոնտուզիաներ են ստացել՝ գրոհայինների կողմից ձեռքի նռնականետից նրանց զրահամեքենայի գնդակոծման հետևանքով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Զինվորականների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին Մ-4 մայրուղու ռուս-թուրքական պարեկության ընթացքում՝ Ուրում-էլ-Ջաուզ քաղաքի շրջանում Իդլիբի դեէսկալացիայի գոտու հարավային հատվածում։
Սիրիայում ռուսական զորքերի խմբավորման հրամանատարությունը, համագործակցելով թուրք զինվորականների, ինչպես նաև՝ Սիրիայի անվտանգության մարմինների հետ, հաստատում է Իդլիբի դեէսկալացիայի գոտում գործող գրոհայինների մասնակցությունը շարասյան վրա հարձակմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







