Մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ով վարակման 4870 նոր դեպք, հայտնել են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 90 հիվանդ, ապաքինվել է 5817-ը։ Նախօրեին հաղորդվել էր 4785 դեպքերի մասին (աճի տեմպերը կազմում են 0,5 տոկոս, գրեթե մեկ շաբաթում նոր հիվանդացածների թիվը՝ հինգ հազարից պակաս): Ընդամենը համաճարակի ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 946 976 մարդ, նրանցից ավելի քան 16,1 հազարը մահացել է, ավելի քան 761 հազարը բուժվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







