Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:19

Բելառուսական ընդդիմությունը ուժայիններին կոչ է արել անցնել ժողովրդի կողմը

Բելառուսի ընդդիմության Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովան կոչ է արել ռազմական և ուժային կառույցներին անցնել ժողովրդի կողմը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Կոլեսնիկովայի ուղերձը տեղադրվել է նախագահի չգրանցված թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի YouTube ալիքում: «Եթե դուք (ռազմական և ուժային կառույցներ) անցնեք ժողովրդի կողմը, եթե հրաժարվեք կատարել  հանցավոր հրամանը, մենք երաշխավորում ենք Ձեր անվտանգությունն ու անձեռնմխելիությունը: Մենք երաշխավորում ենք Ձեր ստորաբաժանումների նկատմամբ արդար վերաբերմունք, եթե նրանք չկատարեն հանցավոր հրամանները», — հայտարարել է  նա:

Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, Համակարգող խորհուրդը դիմել էր Գլխավոր դատախազությանը, ՆԳՆ-ին, ՊԱԿ-ին և Բելառուսի Քննչական կոմիտեին՝ հրատապ հանդիպումներ անցկացնելու պահանջով, իսկ հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարել է  համակարգող խորհրդի ՝ իշխանությունը զավթելու կոչերի հետ կապված քրեական գործ հարուցելու մասին:

Համակարգող խորհրդի ստեղծումը նախաձեռնվել է օգոստոսի 14-ին ՝ Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի կողմից: Նա չի ճանաչել ԿԸՀ-ի հայտարարած քվեարկության արդյունքները, ըստ որի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է ձայների 80.01% -ով, իսկ նա երկրորդ տեղում էր՝  10,12% ձայներով: Օգոստոսի 11-ի գիշերը Տիխանովսկայան լքել է Բելառուսը և, ըստ վերջին տեղեկությունների, գտնվում է Լիտվայում: Խորհրդի խնդիրն է ապահովել  իշխանության փոխանցումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+