Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −2°
  • Երևան−2°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 09:15

Կամալա Հարիսին հաստատել են Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի թեկնածու

Միլուոկիում տեղի ունեցած Դեմոկրատական կուսակցության համազգային համագումարում սենատոր Կամալա Հարիսը հաստատվել է ԱՄՆ փոխնախագահի թեկնածու, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նա աֆրիկական ծագմամբ առաջին կինն է, որի թեկնածությունն առաջադրվում է այդքան բարձր պաշտոնի համար։ Հարիսի թեկնածությանը այլընտրանք չկար։ Ջոզեֆ Բայդենը, որը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու միակ հավակնորդն է, մեկ օր առաջ՝ երեքշաբթի, ընտրություն է կատարել Հարիսի օգտին:

Իր ելույթի ժամանակ Հարիսը երկրին կոչ է արել նախագահ ընտրել Ջո Բայդենին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է ղեկավարման ձախողման մեջ, որն արժեցել է կյանքեր և բարեկեցություն։

ԱՄՆ փոխնախագահի թեկնածուն դիմել է միլիոնավոր կանանց, երիտասարդ ամերիկացիներին և ընտրողներին։

«Հենց հիմա մենք նախագահ ունենք, որը մեր ողբերգությունները վերածում է քաղաքական զենքի։ Նախագահ կլինի Ջոն, որը մարտահրավերները վերածում է նպատակի»,- հայտարարել է Կամալա Հարիսը Բայդենի հայրենի քաղաք Ուիլմինգթոնում՝ Դելավեր նահանգում։

55-ամյա Հարիսը 2010-2017 թվականներին զբաղեցրել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազի պաշտոնը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  6. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+