Սիրիայում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով զոհվել է գեներալ-մայորի զինվորական խորհրդականը, ևս երկուսը վիրավորվել են: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Օգոստոսի 18-ին Դեյր Զոր քաղաքից 15 կմ հեռավորության վրա մարդասիրական ակցիա անցկացնելուց հետո ռուսական ավտոշարասյան վերադարձի ժամանակ ավտոմոբիլների երթևեկության ընթացքում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործել:
«Պայթյունի հետևանքով երեք ռուս զինծառայողներ վիրավորվել են։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, տարհանման և բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում ստացած ծանր վնասվածքներից զոհվել է գեներալ-մայորի կոչումով ռուս ավագ ռազմական խորհրդականը», — նշել են ռազմական գերատեսչությունում:
Այնտեղ նաև հայտնել են, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զոհված սպային հետմահու պետական պարգևի է ներկայացրել: Բացի այդ, ՌԴ ՊՆ ղեկավարությունը զոհված զինծառայողի ընտանիքին կտրամադրի անհրաժեշտ օգնություն և աջակցություն:
2017 թվականի սեպտեմբերի 24-ին ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտնել էին, որ Դեյր Զորի մոտակայքում զոհվել է Սիրիայում ռուս ռազմական խորհրդականների ավագ խմբի գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







