Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:21

ՆԱՏՕ-ի երկրները կփորձեն զսպել Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովում․ Իսպիրյան

Դեռևս նախորդ ամիս թուրքական կողմը հայտարարել էր Հունաստանին պատկանող Հռոդոս և Մեիս կղզիների միջև ընկած ծովային տարածքում գազի որոնման նպատակով սեյսմիկ ուսումնասիրություններ կատարելու մասին։ Թուրքիայի այս գործողությունները սրել են թուրք-հունական, թուրք-կիպրական հարաբերությունները։

Միջերկրական և Էգեյան ծովերում Թուրքիայի գործողությունների, դրանց հնարավոր հետևանքների ու զարգացումների, միջազգային ու տարածաշրջանային դերակատարների, ինչպես նաև Թուրքիայի անօրինական գործողություններին Հայաստանի արձագանքի մասին Armenia Today-ը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

-Պարո՛ն Իսպիրյան, ինչո՞ւ Թուրքիան միջազգային ճգնաժամային այս իրավիճակում գնաց Միջերկրական ծովում սեյսմիկ հետազոտությունների իրականացման։

— Աշխարհը վերջին մեկ տարում կարող ենք բաժանել միջկորոնավիրուսային և հետկորոնավիրուսային ժամանակահատվածների։ Կորոնավիրուսից հետո աշխարհում քաղաքական ռազմական կոնֆլիկտների նկատմամբ հետաքրքրությունը նվազեց, և առաջին պլան մղվեցին կորոնավիրուսի դեմ պայքարն ու դրան ուղիղ առնչվող առողջապահական խնդիրները։

Այս համատեքստում նույն ներքին խնդիրներն ուներ նաև Թուրքիան։ Թուրքիայում էլ նկատվեց գործազրկության մակարդակի բարձրացում, կորոնավիրուսով պայմանավորված առողջապահական խնդիրներ, քաղաքական իշխանության վարկանիշի անկում։ Այս գործոնները Թուրքիայի իշխանություններին ստիպեցին արտաքին քաղաքականության մեջ մի շարք քայլերի գնալ, մասնավորապես հուլիսին Տավուշյան սրացումների ֆոնին թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը, ինչպես նաև Միջերկրական ծովի հատվածում սեյսմիկ որոնողական աշխատանքների սկսումը։

— Այս գործողություններն արդյոք տեղավորվո՞ւմ են Թուրքիայի էներգետիկ հետաքրքրությունների շրջանակներում, թե՞ սա վերջին շրջանում Թուրքիայի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահերի շրջականերում է դիտարկվում։

— Թուրքիան բնականաբար խիստ հետաքրքրություն ունի էներգետիկ ոլորտում, ունի էներգետիկ լուրջ պահանջներ, ինչպես նաև տարածաշրջանում որոշակի էներգետիկ, որոնողական, արդյունահանման առավելության հասնելու փորձ է։ Թուրքիան այդ նպատակով նաև բավական մեծ գումարներ ու ռեսուրսներ է ծախսում, և սա բնականաբար էներգետիկ նոր աղբյուրներ փնտրելուն է միտված։

— Թուրքիայի այս գործողությունները ի՞նչ զարգացումների ու հնարավոր հետևանքների կհանգեցնեն։ Ինչպիսի՞ն պետք է լինի միջազգային դերակատարների քաղաքականությունը՝ հաշվի առնելով, որ Թուրքիան անօրինական գործողություններ է իրականացնում արևելյան Միջերկրականում։

-Թե՛ Թուրքիան, թե՛ Հունաստանն անդամակցում են ՆԱՏՕ-ին, և Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի գլխավոր երկրներն են Հունաստանը՝ որպես քրիստոնեական գլխավոր երկիր և Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակն ունեցող երկիր։

ՆԱՏՕ-ի անդամ երկրները հնարավորությունների սահմաններում, որքան թույլ կտա քաղաքականությունը, կանեն ամեն ինչ, որպեսզի լարվածությունը չհասնի բախման։

— Այս պարագայում որքա՞ն է բախման գնալու հավանականությունը։

-Ընդհանրապես, Թուրքիայի պարագայում միշտ կա այդ հնարավորությունը, Թուրքիան անկանխատեսելի է, բայց կարծում եմ ՝ Թուրքիայի իշխանություններն ավելի հեռատես կգտնվեն։

— ՆԱՏՕ-ի անդամ երկրներից Ֆրանսիան ավելացրել է իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովում։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, որոնք դեմ են Թուրքիայի այս գործողություններին, արդյոք կարո՞ղ են զսպել Թուրքիայի նկրտումները։

-Մերձավոր Արևելքում Ֆրանսիան ավանդաբար ունեցել է իր հետաքրքրությունները, որն այժմ ևս պահպանվում են։ Ֆրանսիան չի կարող հրաժարվել իր հետաքրքրությություններից, ֆինանսատնտեսական շահերից ու բազմաթիվ նախագծերից։ Ֆրանսիան ունի նաև պահող գործոն Թուրքիայում, ֆրանսիական տասնյակ միլիարդների լուրջ տնտեսական կապիտալ կա Թուրքիայում։ Դա նաև գիտակցում են Թուրքիայում, Ֆրանսիայի դեմ ճակատ բացելը Թուրքիային որևէ կերպ ձեռնտու չէ։
ՆԱՏՕ-ի անդամ երկրներից Ֆրանսիային կմիանան նաև այն երկրները, որոնց համար Թուրքիայի վարած քաղաքականությունն առաջացնում է խնդիրներ։ Հաջորդ երկիրը, որը կմիանա Ֆրանսիային, Գերմանիան է։

Միջերկրական ծովում Հունաստանին աջակցող ռազմական ներկայությունն ավելանում է, սակայն այս պահին ռազմական բախման հեռանկար չեմ տեսնում, սակայն Թուրքիայի կողմից ցանկացած անկախնատեսելի քայլ կարող է բերել նման իրավիճակի, որը, կարծում եմ, կարճաժամկետ կլինի։

Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր անդամներին ռազմական բախումը ձեռնտու չէ։ Կարծում եմ՝ դիվանագիտական ոլորտում են լինելու Թուրքիայի զսպող գործողությունները։

— Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի արձագանքն, ու որո՞նք պետք է լինեն մեր հետագա գործողությունները։

— Հայաստանը Կիպրոսի ու Հունաստանի հետ ունի բարեկամական, դաշնակցային հարաբերություններ և այս հայտարարությունը բխում է այդ հարաբերություններից։ Ավելին Հայաստանը չի կարող անել, չի սահմանակցում ո՛չ Հունաստանին, ո՛չ Կիպրոսին և չունի ծովային սահման, սակայն բարոյական տեսանկյունից Հայաստանը պետք է նման հայտարարությամբ հանդես գար։

Վարդուհի Մկրտչյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+