Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 19:16

Վահրամ Ավետիսյանը չի ուզել, որ ԱԺ-ն դիտարկի իր թեկնածությունը, այստեղ մենք անելիք չունենք․ Մակունց

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն իրեն և հանրությանը հուզող հարցերն է ուղղել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին: Այս մասին օգոստոսի 18-ին տեղի ունեցած փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

««Իմ քայլը» խմբակցությունը հանդիպումներ է անցկացնում բոլոր թեկնածուների հետ, պարոն Խունդկարյանը բացառություն չէր: Խմբակցության մոտ կեսն էր ներկա: Պատգամավորները ՍԴ դատավորի թեկնածուին ուղղել են իրենց հուզող, ինչպես նաև հանրության մեջ շրջանառվող որոշ հարցեր»,- ասաց Մակունցը:

Լիլիթ Մակունցը նշեց, որ խմբակցության պատգամավորների դիրքորոշումը կարտացոլվի փակ և գաղտնի քվեարկության արդյունքում:

Անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածու Վարամ Ավետիսյանի ՍԴ դատավոր ընտրվելու համար ներկայացրած դիմումը հետ վերցնելուն, խմբակցության ղեկավարը նշեց, որ Ավետիսյանի հետ հանդիպումն անցել է սովորական մթնոլորտում, ինչպես մնացած թեկնածուների հետ՝ ուղղվել են հարցեր, այդ թվում նաև սուր բնույթի։ Ըստ Մակունցի՝ հավանաբար պատգամավորների մի մասի նման սուր հարցադրումներն են եղել Ավետիսյանի դիրքորոշման պատճառը։

«Պարոն Ավետիսյանն ինքը չի ուզել, որպեսզի Ազգային ժողովը դիտարկի իր թեկնածությունը։ Այստեղ մենք անելիք չունենք, թեկնածուն իր որոշումը կայացրել է, և մենք հարգում ենք իր որոշումը, իր մասնագիտական գործունեությունում իրեն մաղթում ենք հաջողություն»,-նշեց Մակունցը։

Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նախագահի թեկնածուն Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանն է, Կառավարությունը առաջադրել էր Վահրամ Ավետիսյանին, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին։ Սակայն Կառավարության ներկայացրած ՍԴ թեկնածու Վահրամ Ավետիսյանը «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում է ներկայացրել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+