Լիբիան պայմանավորվել է Թուրքիայի և Կատարի հետ ռազմական համագործակցության մասին եռակողմ համաձայնագիր կնքելու մասին՝ լիբիական զինված ուժերի պոտենցիալը բարձրացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։
Հաղորդվում է, որ Անկարան և Դոհան Լիբիայում ռազմական պատրաստության և խորհրդատվության օբյեկտներ կստեղծեն:
Պաշտոնյան նաև հավելել է, որ համաձայնագրի շրջանակներում Թուրքիան և Կատարը Լիբիա կուղարկեն խորհրդականներ և ռազմական անձնակազմ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տրիպոլիում եռակողմ բանակցություններ են ընթացել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, նրա կատարցի գործընկեր Հալիդ բին Մուհամեդ ալ Աթիյեի և Լիբիայի վարչապետ Ֆայեզ Սարաջի մասնակցությամբ:
Դրանից առաջ Հուլուսի Աքարը երկկողմ բանակցություններ է վարել Խալիդ բին Մուհամեդ ալ Աթիյեի և Ֆայեզ Սարաջի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







