ԵՄ արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն աջակցություն է հայտնել բելառուսցիներին, որոնք այսօր մասնակցել են Բելառուսի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Լուկաշենկոյի ընտրվելու դեմ բողոքի ակցիային։ Այս մասին Բորելը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Հարյուր հազարավոր բելառուսցիներ այսօր դուրս են եկել խաղաղ ցույցի՝ պահանջելով ազատել քաղաքական բանտարկյալներին, պատժել ոստիկանության կողմից դաժան վերաբերմունքի պատասխանատուներին և անցկացնել իրական ընտրություններ։ ԵՄ-ն սատարում է բելառուսցի ժողովրդին»,- գրել է Բորելը։
Hundreds of thousands of Belarusians were out today demonstrating peacefully, demanding release of political prisoners, prosecution of those responsible for police brutality, and real elections.
The EU stands by the Belarusian people.
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) August 16, 2020
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







