Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները օգոստոսի 12-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 40,593-ի, հիվանդներից 33,157-ն արդեն բուժվել է, մահացել է 803 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 251 դեպք, ապաքինվել է 227-ը, ,մահացել է 1 քաղաքացի։
Վրաստանում գրանցվել է վարակման 1,264 դեպք, մահացել է 17 մարդ, հիվանդներից 1,054-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 33,731 դեպք, 495 մարդ մահացել է, 30,856-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 243,180 դեպք, ապաքինվել է՝ 226,155-ը, գրանցվել է մահվան 5,873 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 331,189-ի, ապաքինվել է 288,620 մարդ, արձանագրվել է 18,800 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 897,599-ի, ապաքինվել է 703,175 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 15,131 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







