Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները օգոստոսի 7-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 39,819-ի, հիվանդներից 31,556-ն արդեն բուժվել է, մահացել է 772 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 248 դեպք, ապաքինվել է 201-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 1,206 դեպք, մահացել է 17 մարդ, հիվանդներից 974-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 33,247 դեպք, 479 մարդ մահացել է, 29,275-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 237,265 դեպք, ապաքինվել է՝ 220,546-ը, գրանցվել է մահվան 5,798 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 320,117-ի, ապաքինվել է 277,463 մարդ, արձանագրվել է 17,976 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 871,894-ի, ապաքինվել է 676,357 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 14,606 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







