Լիբանանի ներքին գործերի նախարար Մուհամեդ Ֆահմին մտադիր է հրաժարական տալ, եթե Բեյրութում պայթյունի հանգամանքների հետաքննության ընթացքում մեղավորեր չգտնվեն: Այս մասին նախարարը հայտարարել է Al-Hadath հեռուստալիքի հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես մտադիր եմ սպասել հետաքննության արդյունքներին, և եթե չորոշվեն կոնկրետ անձինք, որոնք պատասխանատվություն են կրում պայթյունի համար, ապա ես հրաժարական կտամ», — նշել է նախարարը։
Հիշեցնեն՝ օգոստոսի 4-ին հզոր պայթյուն Է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Պայթյունի ալիքով ոչնչացվել և վնասվել են տասնյակ տներ, ավելի քան 300 հազար մարդ անօթևան է մնացել: Զոհվել է 137 մարդ, տուժել է մոտ 5 հազար մարդ, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում: Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել եռակցման աշխատանքների ժամանակ տեղի ունեցած ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակ սելիտրայի բռնկումը, որը մաքսային ծառայությունների կողմից առգրավվել էր դեռևս վեց տարի առաջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







