Պետերբուրգում ոստիկանները ձերբակալել են երկու հայերի վրա հարձակման մեջ կասկածվողին, որը նաև նկարահանել է հայերի վրա հարձակումը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Նշվում է, որ ձերբակալվել է ադրբեջանցի, որի գործողություններից տուժել են Հայաստանի քաղաքացիներ։
Ոստիկանությունում պատմել են, որ խոսքը երկու էթնիկ խմբերի ներկայացուցիչների կոնֆլիկտի մասին է, որը տեղի է ունեցել հուլիսի 20-ին։ Կասկածյալը հարձակվել է այլ պետության երկու քաղաքացիների վրա։
Համացանցում տեղադրված տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են երկու տղամարդիկ փախչում, իսկ հոլովակի հեղինակը վիրավորանքներ է հնչեցնում նրանց հասցեին։
Կասկածյալը 40 տարեկան է։ Նա գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր և սրճարան ունի։
Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ազգամիջյան թշնամանք հրահրելու դեպքի առթիվ (ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մաս։ Խափանման միջոցը նրան դեռ չեն ընտրել։Նրա տանը խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ատրճանակ և որսորդական հրացան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







