Եվրահանձնաժողովը 33 մլն եվրո է տրամադրել Լիբանանին Բեյրութի նավահանգստում պայթյունի հետևանքները հաղթահարելու համար: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի միջև կայացած հեռախոսազրույցի արդյունքում ԵՀ-ի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եվրահանձնաժողովը կմոբիլիզացնի ավելի քան 33 մլն եվրո անհետաձգելի կարիքների, բժշկական աջակցության և սարքավորումների, ինչպես նաև կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության համար։ Եվրահանձնաժողովը կքննարկի հետագա աջակցության հարցը՝ կախված հումանիտար կարիքների ընթացիկ գնահատումից», — նշվում է հայտարարության մեջ։
Ֆոն դեր Լյայենը հատուկ նշել է փորձագետների և սարքավորումների մոբիլիզացման հնարավորությունը՝ վնասի մասշտաբների գնահատման և վտանգավոր քիմիական նյութերի հետ վարվելու համար:
«Դա կարող է կարևոր նշանակություն ունենալ ոչ միայն քաղաքացիական կառույցների, այլև Բեյրութի նավահանգստի վերականգնման համար», — ասված է հայտարարության մեջ:
Եվրահանձնաժողովը նաև պատրաստ է ուսումնասիրել այն հարցը, թե ինչպես ամրապնդել ԵՄ-ի և Լիբանանի միջև առևտրային հարաբերությունները այս բարդ ժամանակաշրջանում, մասնավորապես՝ պրեֆերենցիալ առևտրի և մաքսային [ընթացակարգերի] հետագա պարզեցման ձևով:
Նախագահը նաև առաջարկել է ԵՄ-ի աջակցությունը քաղաքի վերակառուցման և երկրի վերականգնման պահանջների ամբողջական գնահատման համար, ինչպես նաև աջակցություն միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ բանավեճերին, որոնք կարող են օգնել տրամադրել հետագա տնտեսական օգնությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







