Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:58

Աֆղանստանի նախագահը հրամայել է ազատ արձակել 500 թալիբների

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին կարգադրել է ազատ արձակել 500 թալիբների՝ ի պատասխան իսլամիստների կողմից եռօրյա զինադադար հայտարարելուն։ Այս մասին ուրբաթ հաղորդել Է Tolo News հեռուստաալիքը, փոխանցում է Interfax-ը։

Ղանին հայտարարել է, որ այդ 500 բանտարկյալները չեն մտնում Աֆղանստանի կառավարությանը թալիբների տրամադրած ցուցակի մեջ, և որ նրանք ազատ կարձակվեն առաջիկա չորս օրվա ընթացքում: Նա նշել է, որ Աֆղանստանի կառավարությունն արդեն ազատ է արձակել 4 600 թալիբների:

Աֆղանստանի նախագահը թալիբներին կոչ է արել հնարավորինս շուտ խաղաղ բանակցություններ սկսել:

Ղանին հայտարարել է իր որոշման մասին այն բանից հետո, երբ թալիբներն իրենց կողմից ավարտեցին 1000 մարդու ազատ արձակումը, որոնք գտնվում էին գերության մեջ, ինչը նախատեսված էր Դոհայում ստորագրված համաձայնագրով:

«Թալիբանի» ներկայացուցիչը Twitter-ում հայտնել է, որ հուլիսի 30-ին նրանք ազատ են արձակել 82 բանտարկյալների, ինչի արդյունքում թալիբների կողմից ազատ արձակված բանտարկյալների ընդհանուր թիվը հասել է 1 005-ի:

Փետրվարի վերջին Քաթարի մայրաքաղաք Դոհայում ԱՄՆ-ի և «Թալիբան»-ի միջև ստորագրված համաձայնագրի համաձայն՝ միջաֆղանական խաղաղ բանակցությունների մեկնարկի պայման պետք է դառնա գերիների փոխանակումը կառավարության և արմատական շարժման միջև: Աֆղանստանի իշխանությունները պետք է ազատ արձակեն 5 հազար զինյալների, թալիբները՝ անվտանգության ուժերի հազար աշխատակիցների:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+