Սուրբ Սոֆիայի տաճարում 86 տարվա ընթացքում առաջին անգամ մուսուլմանները առավոտյան նամազ են արել Կուրբան-Բայրամ զոհաբերության տոնի կապակցությամբ (իսկ Իդ-ալ-Ադհա Արաբական ավանդույթի դեպքում): Այս մասին հայտնել է Sabah հեռուստաալիքը, փոխանցում է Gazeta-ն։
Նշվում է, որ նախկին քրիստոնեական տաճարում հավաքվել են իսլամի հազարավոր հետևորդներ:
Նամազը վարել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար Ալի Էրբաշը։
Աղոթքին մասնակցել են նաև երկրի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենտոպը, տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Ադիլ Կարաիսմաիլօղլուն, Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան և Ստամբուլի նահանգի Ֆաթիհի շրջանի քաղաքապետ Մեհմեթ Էրգյուն Թուրանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







