Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:34

ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսից շուն է սատկել

Գրանցվել է կորոնավիրուսից շան սատկելու՝ աշխարհում առաջին դեպքը. 7-ամյա գերմանական հովվաշունը՝ Բադի անունով, սատկել է նոր վիրուսի դեմ մեկ ամսվա պայքարից հետո:

Սթաթեն Այլենդից Մահոնի ընտանիքին պատկանող Բադին ապրիլից սկսել է դժվար շնչել, հայտնում է Forbes-ը: Ռոբերտ Մահոնին անմիջապես շան մոտ կորոնավիրուս է կասկածել, քանին որ ինքն էլ մի քանի շաբաթ առաջ էր վարակվել:

Համավարակի հետեւանքով մտցված սահմանափակումների պատճառով անչափ դժվար էր անասնաբույժի գտնել. մի ամբողջ ամիս է անցել, մինչ գտնվել է անասնաբույժ, որը շանը կորնավիրուսի թեստավորում է կատարել, եւ արդյունքը դրական է եղել:

Այս ընթացքում շան վիճակը շարունակել է վատթարանալ. նա թուլացել է, նիհարել: Մյուս անասնաբույժներն առանձնապես չեն հավատացել, որ նրա մոտ կորոնավիրուսային վարակ է, եւ փորձել են նրան բուժել հակաբիոտիկներով, սրտի համար դեղերով եւ ստերոիդներով, քանի որ նրա մոտ հայտնաբերոել են նաեւ փայծաղի եւ լյարդի մեծացում, սրտում՝ աղմուկ:

Ինչպես հայտնել է National Geographic-ը, շան սատկելուց հետո պարզվել է, որ նա ավելի շուտ ունեցել է նաեւ լիմֆոմա՝ ուռուցքային հիվանդություն, որը կարող էր նրան կորոնավիրուսի հանդեպ ավելի խոցելի դարձնել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+