Վրաստանում կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք է հայտնաբերվել, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Համաձայն հաղորդագրության՝ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1168 դեպք: Ապաքինվել է ևս 6 հիվանդ, ապաքինվածների թիվը կազմում է 940։
Երկրում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ։
Կարանտինում 6596 քաղաքացի կա։
Արտասահմանից բուժման նպատակով տեղափոխվել է Վրաստանի 41 քաղաքացի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







