Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:44

Ավստրալիայում հրդեհների հետևանքով սատկել է ավելի քան 3 միլիարդ կենդանի

Ավստրալիայում 2019 թվականի հունիսից մինչև 2020 թվականի փետրվարը տևած անտառային կործանարար հրդեհների հետևանքով ավելի քան 3 միլիարդ կենդանի է սատկել։ Այս մասին հայտնում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF)։

«Ժամանակակից պատմության մեջ Ավստրալիայում 2019-2020 թվականների զանգվածային անտառային հրդեհներն ամենաողբերգական իրադարձություններից են։ Հրդեհների հետևանքով սատկել է ավելի քան 3 միլիարդ կենդանի․․․Վայրի բնության համաշխարահային հիմնադրամի նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կենդանական աշխարհի կորուստների իրական թիվը 3 անգամ ավելի մեծ է, քան նախկինում հնարավոր էր կանխատեսել։ Ընդհանուր սատկել է մոտ 143 միլիոն կաթնասուն, 2,46 միլիարդ սողուն, 180 միլիոն թռչուն, 51 միլիոն գորտ», — ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ կենդանական աշխարհին հասցված վնասի գնահատման համար գիտնականներն ընդհանուր 28 միլիոն հեկտար այրված տարածք են հետազոտել։

Ավստրալիայում 2019 թվականին սկսված հրդեհների հետևանքով միլիոնավոր հեկտար հողատարածքներ են այրվել, կրակը վերջին ամիսներին 27 մարդու կյանք է խլել, ավերվել է ավելի քան 2 000 տուն։

Ըստ Սիդնեյի համալսարանի գնահատականների՝ հրդեհների հետևանքով սատկել է ավելի քան 1 միլիարդ կենդանի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+